Երեկ Գոնսալո Հիգուայինը հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո ավարտվելու է նաև իր ֆուտբոլային կարիերան։
Մամլո ասուլիսի ընթացքում արգենտինացին անդրադարձել է նաև «Ռեալում» անցկացրած տարիներին։
«Հայրս մտավ իմ սենյակ ու ասաց, որ առաջարկ ունեմ «Ռեալից»։ Ես չէի հավատում այդ ամենին, բայց դա իրականություն էր։ Ես 7 տարի անցկացրել եմ աշխարհի լավագույն ակումբի կազմում». նշել է Հիգուայինը։
Գոնսալոն «Ռեալի» կազմում անցկացրել է 264 հանդիպում՝ դառնալով 121 գոլի և 56 գոլային փոխանցման հեղինակ։ «Սերուցքայինների» հետ նա նվաճել է Լա Լիգայի 3 տիտղոս, Իսպանիայի 2 սուպերգավաթ և 1 Իսպանիայի 1 գավաթ։
«Ռեալը» հատուկ տեսանյութ է հրապարակել՝ հրաժեշտ տալով Հիգուայինին։
Շնորհակալություն, Պիպիտա։
Los Merengues, Realmadrid.am