• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վարան. «Ռեալում» ես հասել եմ այն ամենին, ինչ մասին նույնիսկ չէի էլ կարող երազել»

Հոդվածներ

Վարան. «Ռեալում» ես հասել եմ այն ամենին, ինչ մասին նույնիսկ չէի էլ կարող երազել»
30.07.2021
2132 0

Ռաֆայել Վարանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց առաջ գրառման միջոցով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին»։ 

«Վերջին օրերին ես բազմաթիվ էմոցիաներ եմ ունեցել, որոնց մասին ցանկանում եմ հիմա խոսել։ 10 աներևակայելի տարիներից հետո ես լքում եմ իմ տունը։ 

2011 թվականից ի վեր ես «Ռեալի» կազմում հասել եմ այն ամենին, ինչի մասին նույնիսկ երազել չէի կարող։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարզիչներին այն ամենի համար, ինչ նրանք ինձ տվել են այս տարիների ընթացքում։ 

Շնորհակալ եմ նաև ակումբի բոլոր երկրպագուներին՝ ցուցաբերած մեծ վստահության և պահանջկոտության համար։ Այդ ամենը ինձ ավելի ուժեղ է դարձրել։ 

Ես հնարավորություն եմ ունեցել հանդերձարանը կիսել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ։ Երբեք չեմ մոռանա այն հաջողությունները, որոնց հասել եմ այս թիմի հետ՝ հատկապես «Դեսիման»։ 

Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր իսպանացիներին և Մադրիդին, որտեղ ծնվել են իմ երկու երեխաները։ Այս երկիրը միշտ տեղ կունենա իմ սրտում։ 

Ես հեռանում եմ ամեն ինչ տված։ Հնարավորության դեպքում չէի փոխի այս պատմության սցենարը։

Սկսվում է նոր գլուխ». գրել է Վարանը։

Los Merengues, Realmadrid.am