«Ռեալի» առաջատար Կարիմ Բենզեման ապաքինվել է վնասվածքից ու, ամենայն հավանականությամբ, կմասնակցի «Օսասունայի» դեմ Լա լիգայի 7-րդ տուրի խաղին:
AS-ի հաղորդմամբ՝ Կառլո Անչելոտին որոշել է չծանրաբեռնել ֆրանսիացուն. Կարիմը կամ դուրս կգա մեկնարկային կազմում ու կփոխարինվի ընդմիջմանը, կամ փոխարինման կմտնի հանդիպման ընթացքում:
Ընթացիկ մրցաշրջանում «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն անցկացրել է 6 հանդիպում, խփել 4 գոլ ու կատարել 1 ասիստ:
Fanat, Realmadrid.am