Կարիմ Բենզեմայի վերադարձը հիանալի նորություն է Մադրիդի «Ռեալի» համար։ Ավագը վնասվածք էր ստացել «Սելթիկի» դեմ խաղի ընթացքում, և արդեն իսկ պատրաստ է խաղադաշտ վերադառնալ։
Ֆրանսիացու բացակայության ընթացքում «Ռեալը» 4 հանդիպում անցկացրեց ու հաղթեց դրանք՝ խփելով 11 գոլ։ Ուստի Բենզեմայի վերադարձը կարող է նաև բացասական հետևանքներ ունենալ։
Անչելոտին պետք է տեղ ազատի հիմնական կազմում Կարիմի համար։ Ռոդրիգոն շատ լավ մարզավիճակում է և հիանալիորեն դրսևորեց իրեն կեղծ 9 համարի դիրքում։ Իսկ Վալվերդեն վերջին երեք խաղերում դարձել է գոլի հեղինակ։
Լուկա Մոդրիչի վնասվածքը հնարավորություն կտա սկզբանական շրջանում հիմնական կազմում պահել և՛ բրազիլացուն, և՛ ուրուգվայցուն։ Այդ պարագայում Վալվերդեն կվերադառնա կիսապաշտպանության կենտրոն, իսկ Ռոդրիգոն կխաղա աջ վինգերի դիրքում։ Մոդրիչը չի մասնակցի «Օսասունայի» և «Շախտյորի» դեմ հանդիպումներին, բայց դրանցից հետո Անչելոտին պետք է որոշում կայացնի։
Los Merengues, Realmadrid.am