• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Նավաս. «Տպավորություն կար, որ «Ռեալում» ինձ ամբողջովին չեն վստահում»

Հոդվածներ

Նավաս. «Տպավորություն կար, որ «Ռեալում» ինձ ամբողջովին չեն վստահում»
04.03.2021
1947 0

«ՊՍԺ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը վերհիշել է Մադրիդի «Ռեալում» անցկացրած տարիները։ 

«Այստեղ ես վայելում եմ բոլորի սերն ու հարգանքը, իսկ «Ռեալում» տպավորություն կար, որ ակումբի մի մասը ամբողջովին չի վստահում ինձ։ 

Միշտ անսահման շնորհակալ կլինեմ «Ռեալի» երկրպագուներին՝ ցուցաբերած մեծ աջակցության համար։ Նրանք շարունակում են աջակցել ինձ նույնիսկ հիմա, երբ ես փոխել եմ ակումբային գրանցումս։ «Ռեալում» իմ խաղընկերները նույնպես միշտ վստահել են ինձ։ 

«ՊՍԺ»-ում այլ է։ Այստեղ բոլորն են ինձ վստահում, և յուրաքանչյուր խաղի ես ամեն բան անում եմ այդ վստահությունը արդարացնելու համար։ 

Երբ տեղափոխվեցի «Ռեալ», չփորձեցի ապացուցել, որ ես ավելի լավն եմ, քան Կասիլիասը, կամ իմ կարիերան ավելի հաջող ընթացք է ունենալու, քան նրանը։ Ես ուղղակի փորձում էի մաքսիմալ կերպով օգտագործել ինձ տրված հնարավորությունները». ասել է Նավասը։ 

Կեյլորը «Ռեալի» կազմում հանդես է եկել 2014-19 թվականների ընթացքում։ «Արքայական» ակումբի կազմում նա դարձել է Իսպանիայի չեմպիոն և 3 անգամ նվաճել ՉԼ-ի գավաթը։

Los Merengues, Realmadrid.am