Սանտիագո Սոլարին շուտով կվերադառնա «Ռեալում» աշխատանքի: «Սերուցքայինների» ղեկավարությունն արգենտինացուն համարում է ակումբի մարդ և մեծ պրոֆեսիոնալ, որը հիանալի է ներկայացնում մադրիդցիների արժեքները:
«Ռեալի» ու «Կաստիլյայի» նախկին գլխավոր մարզչի պաշտոնը դեռևս հայտնի չէ:
Սոլարին «Ռեալում» խաղացել է 2000-ից 2005 թվականներին: 2013 թվականից նա աշխատել է ակումբի ակադեմիայում: Երկու մրցաշրջան նա գլխավորել է «Կաստիլյան», որից հետո 2018-ին նշանակվել առաջին թիմի գլխավոր մարզիչ և հեռացել կես տարի անց:
2020 թվականի վերջում 45-ամյա մասնագետը գլխավորել է մեքսիկական «Ամերիկան», որը դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից: Մարտին նա հեռացվել է ոչ բավարար արդյունքների համար: