Վարձավճարով «Ժիրոնայում» հանդես եկող ֆուտբոլիստի հարցազրույցից հատված:
«Ռեալում» հաջողության հասնե՞լ: Ես ցանկանում եմ հետևել իմ ուղուն, լինի դա այս կամ այն թիմի հետ: Կարևորը երջանիկ, առողջ լինելն է ու հարյուր տոկոսով նվիրվելը:
«Բորուսիայում» իմ ժամանակաշրջա՞նը: Ես պարզապես ցանկանում էի հեռանալ այնտեղից: Երկու տարի դատարկ ժամանակ վատնեցի: Չէի կարողանում հասկանալ խաղաժամանակ չստանալուս պատճառը: Ես մարզվում էի, գալիս տուն, միշտ ժամանակին անում ամեն ինչ ու հարգալիսց էի ակումբում աշխատող մարդկանց նկատմամբ: Իմ խիղճը մաքուր է:
Վինիսիուսի հասցեին ռասիստական վիրավորանքնե՞րը: Ցավալի է, որ նման բան է տեղի ունենում: Ես նրան հաղորդագրություն ուղարկեցի՝ ասելով որ միշտ կարող է իմ վրա հույս դնել, բայց նա շատ ուժեղ է: Բրազիլացիները բոլորին պատասխանում են խաղադաշտում: Եթե գոլ եք խփել, ապա կարող եք տոնել ինչպես կամենաք»:
Վերջին 2 տարիները «Ռեալի» ֆուտբոլիստը վարձավճարով խաղում էր «Բորուսիայի» կազմում: «Մեղուների» կազմում նա մասնակցել է 39 խաղի, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: