Goal-ի և Relevo-ի փոխանցմամբ, Մարկո Ասենսիոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Մադրիդի «Ռեալից»։
Այս մրցաշրջանում Մարկոն բոլոր մրցաշարերում միասին դարձել է 20 գոլի հեղինակ, և կարելի է ասել, որ կարևոր դեր է ունեցել թիմի հաջողություններում։ Այժմ «Սերուցքայինները» պետք է գտնեն նրան արժանի փոխարինող։ Ահա մի քանի տարբերակներ։
1. Ֆեդերիկո Վալվերդե
Ուրուգվայցին բազմից հանդես եկել է աջ վինգերի դիրքում։ Ջուդ Բելինգեմի տեղափոխության դեպքում նա կարող է ավելի շատ հնարավորութուն ստանալ խաղալ այդ դիրքում։
2. Ռոդրիգո:
Այս մրցաշրջանում բրազիլացին ավելի կարևոր ֆուտբոլիստ դարձաբ «Ռեալի» համար։ Անկասկած նա աջ վինգերի հիմնական թեկնածուներից մեկն է։
3. Բրահիմ Դիաս։
Շատ աղբյուրներ նշում են, որ «Արքայական» ակումբը մտադիր է հետ վերադարձնել Դիասին և նրան դիտարկում են որպես Ասենսիոյին փոխարինող։
Բայց Բրահիմի դեպքում կա մի քանի խնդիր։ Նախ նա դժվար թե ցանկանա հեռանալ «Միլանից»։ Երկրորդ նա ավելի շատ հարձակվողական ոճի կիսապաշտպան է, քան աջ վինգեր։ Եվ երրորդ, նրա արդյունավետությունը ավելի քիչ է, քան Ասենսիոյինը։
4. Նոր ձեռքբերում։
«Սերուցքայինները» կարող են նաև ձեռք բերել նոր ֆուտբոլիստի, ով կլրացնի Մարկոյի բացը։ Ավելի վաղ շշուկներ կային, որ «Ռեալը» հետաքրքրված է Մուսա Դիաբիի ծառայություններով։
Los Merengues, Realmadrid.am