«Ռեալի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն որոշել է շարունակել հանդես գալ «արքայական» ակումբում:
Ինչպես հաղորդում է Marca-ն, իսպանացին նման որոշում է կայացրել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ զրուցելուց հետո:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին ԱՊԼ-ի և Ա Սերիայի ակումբները:
Մարկոն «Ռեալի» գույները պաշտպանում է 2015 թվականից:
Fanat, Realmadrid.am