«Ռեալը» չի կարող գնել «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունու Գիմարաեշին, հայտնում է լրագրող Բեն Ջեյկոբսը:
Անգլիական ակումբը տեղեկացրել է, որ չի պատրաստվում վաճառել իր առաջատարին:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ Մադրիդում 24-ամյա ֆուտբոլիստին դիտարկում են որպես փոխարինող Կազեմիրոյին, որը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Հունվարին «Նյուքասլը» Գիմարաեշի համար «Լիոնին» վճարել է 42 մլն եվրո (ևս 8 մլն նախատեսված է բոնուսի տեսքով):
Fanat, Realmadrid.am