«Բավարիայի» լեգենդար կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը գովեստի խոսքեր է ասել «Ռեալի» ռմբարկու Կարիմ Բենզեմայի հասցեին:
«Բենզեման շատ խելացի է նույնիսկ առանց գնդակի տեղաշարժերում: Նա տպավորիչ խաղ է ցուցադրում: Այս պահին Կարիմն աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողն է»,- գրել է գերմանացին իր թվիթերում:
Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման «Ոսկե գնդակի» հաղթողի գլխավոր հավակնորդն է:
Fanat, Realmadrid.am