«Չելսիի» հարձակվող Թիմո Վերները կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես հաղորդում է El Larguero-ն, 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել է «Ռեալին»:
«Սերուցքայինները» կրկին կասկածներ ունեն երկրորդ հարձակվող գնելու հարցում, քանի որ Էդեն Ազարն այդքան էլ համոզիչ չէ կեղծ «9» համարի դիրքում:
Լրացուցիչ խնդիր է այն, որ գերմանացի հարձակվողը դժվար թե համաձայնվի պահեստային հարձակվողի կարգավիճակին:
Fanat, Realmadrid.am