Diario AS-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» կարող է խզել պայմանագիրը թիմի հարձակվող Մարիանո Դիասի հետ, եթե վերջինս ինքնակամ չհեռանա թիմից։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է հաջորդ ամռանը, և նա պատրաստ է հեռանալ «Ռեալից», եթե շահավետ առաջարկ ստանա։
Մի շարք լրատվականների փոխանցմամբ, Դիասի ծառայություններով հետաքրքրված է «Վալյադոլիդը», սակայն Մարիանոն չի ցանկանում տեղափոխվել այդ ակումբ։
Անչելոտին Բենզեմային փոխարինողի դերում տեսնում է Ազարին։ Մյուս կողմից կա նաև Մայորալի տարբերակը, ինչից կարելի է ենթադրել, որ Մարիանոն «Սերուցքայիններին» ուղղակի պետք չէ։
Los Merengues, Realmadrid.am