Դարպասապահ Օսպինան պատրաստ է հեռանալ «Նապոլիից»։
Լրագրող Նիկոլո Սկիրայի փոխանցմամբ, 33-ամյա դարպասապահը չի ցանկանում երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը և թիմից կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օսպինայի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում կոլումբիացի դարպասապահը մասնակցել է 31 հանդիպման, որոնցից 13-ում նրան հաջողվել է սեփական դարպասն անառիկ պահել։
Los Merengues, Realmadrid.am