Չնայած այն լուրերին, որ Լունինը մոտ է «Ռեալից» հեռանալուն, այնուամենայնիվ նա կարող է մնալ «Արքայական» ակումբում ևս մեկ մրցաշրջան։
Relevo-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» դադարեցրել են նոր դարպասապահի փնտրտուքները և մտադիր են գալիք մրցաշրջանում ևս թիմում պահել ուկրաինացուն։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչ 2024 թվականը։
Իհարկե այս ամենը կարող է վատ անդրադառնալ Լունինի վրա, քանի որ վերջինս ավարտված մրցաշրջանում մասնակցել էր ընդամենը 4 հանդիպման։ Այժմ նա գերադասում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։
Los Merengues, Realmadrid.am