«Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոն պատրաստ է մնալ թիմում, եթե բարձրացվի նրա աշխատավարձի չափը:
Ինչպես հաղորդում է Marca-ն, շուտով իսպանացու գործակալն ու ակումբի ներկայացուցիչները հանդիպելու են, որպեսզի քննարկեն հնարավոր տարբերակները:
Ասենսիոյի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», «Յուվենտուսն» ու «Արսենալը»:
Մարկոյի՝ «Ռեալի» հետ գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին:
Fanat, Realmadrid.am