Երեկ Մադրիդի «Ռեալը» երկու խաղերի արդյունքում առավելության հասավ «Չելսիի» նկատմամբ և դուրս եկավ ՉԼ-ի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ։
Կարլո Անչելոտին իր մարզչական կարիերայի ընթացքում 8-րդ անգամ կխաղա եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում։ Մինչ այս դա հաջողվել էր անել միայն Գվարդիոլային և Մոուրինիոյին։
Այս ցուցանիշին Անչելոտին հասել է՝ գլխավորելով «Յուվենթուսը», «Միլանը» և «Ռեալը»։
Los Merengues, Realmadrid.am