«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է Լա լիգայի 24-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղը:
«Բավարարված եմ երկրորդդ խաղակեսով. շատ լավ էինք խաղում՝ ի տարբերություն առաջինի, որտեղ չէին բավականացնում ագրեսիվ գործողությունները: Կարող եմ ասել՝ մի փոքր բախտներս չբերեց, քանի որ երկու անգամ գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Նաև մրցակցի դարպասապահը լավ սեյվեր արեց: Բեյլը լավ խաղաց ու կատարեց առաջադրանքը: Լա լիգան բարդ մրցաշար է ու չպետք է կորցնել զգոնությունը»,- իտալացի մասնագետի խոսքերը փոխանցում է Marca-ն:
«Ռեալը» շարունակում է միանձնյա գլխավորել Լա լիգայի մրցաշարայինա աղյուսակը:
Fanat, Realmadrid.am