• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Եվս չորս ֆուտբոլիստներ կարող են այս ամռանը երկարաձգել իրենց պայմանագրերը

Հոդվածներ

Եվս չորս ֆուտբոլիստներ կարող են այս ամռանը երկարաձգել իրենց պայմանագրերը
10.06.2022
2535 0

Ինչպես արդեն հայտնի է օրերս Լուկա Մոդրիչը երկարաձգեց իր գործող պայմանագրի ժամկետը մինչ 2023 թվականը։ 

Ահա ևս չորս ֆուտբոլիստներ, ովքեր նույնպես կարող են այս ամռանը նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ։

Վինիսիուս.

Նշվում է, որ Վինիսիուսը կերկարաձգի իր գործող պայմանագրի ժամկետը մինչ 2028 թվականը և այդ ընթացքում կստանա 60 մլն եվրո։ 

Առանց որևէ կասկածի 21-ամյա ֆուտբոլիստը արժանի է նոր պայմանագրի։

Միլիտաո.

Կենտրոնական պաշտպանը մտադիր է իրեն այս թիմի հետ կապել ավելի երկար ժամկետով։  Բացի այդ նոր պայմանագրով ֆուտբոլիստի աշխատավարձը զգալիորեն կբարձրանա։ 

Ասենսիո. 

Իսպանացու ապահան կախված է նրանից, թե ինչ դեր է նա ունենալու «Ռեալում» առաջիկա տարիների ընթացքում։ 

Եթե ակումբը երաշխավորի ֆուտբոլիստին այն, ինչ նա ուզում է, ապա վերջինս կմնա թիմում։ 

Սեբալյոս.

Նշվում է, որ Կարլո Անչելոտիին անչափ դուր է եկել այն, թե ինչպես է Դանին մարզվել մրցաշրջանի վերջին հատվածում։ 

Այդ ամենը կարող է պարգևատրվել նոր պայմանագրով, սակայն դեռ պարզ չէ, թե ինչ որոշում կկայացվի։

Los Merengues, Realmadrid.am