Մադրիդի «Ռեալի» 25-ամյա կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, ամենայն հավանականությամբ, իր ապագայի հարցում վերջնական որոշում է կայացրել։
Չնայած այն հանգամանքին, որ նա սկսել է վստահության արժանանալ Անչելոտիի կողմից, և նրան դուր է գալիս «սերուցքայինների» կազմում հանդես գալը, այնուամենայնիվ, նա ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ՝ Իսպանիայի հավաքականի հետ Կատար մեկնելու համար։
Իսկ շատ խաղալու համար նա պետք է լքի «Ռեալն» ու գտնի մի թիմ, որտեղ ավելի մեծ դեր կունենա։ Նրա համար առաջնային տարբերակ է «Բետիս» վերադարձը, սակայն «վարունգները» ներկայիս ֆուտբոլիստներից որևէ մեկին պետք է վաճառեն՝ նրան հրավիրելու համար։
Սեբալյոսը Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո «Ռեալի» մարզչական շտաբին ու ղեկավարությանը ժամանակ է խնդրել՝ ապագայի վերաբերյալ մտածելու և ճիշտ ուղղի ընտրելու համար։ Եվ հիմա նա արդեն գիտի՝ ինչպես վարվել։
Սեբալյոսի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանում։