Հոդվածներ

Ուգո Լյորիսը իր աջակցությունն է հայտնել Ռաֆայել Վարանին
14.11.2020
2287 0

Վերջին շրջանում շատ են քննադատությունները Ռաֆայել Վարանի հասցեին։ Ֆրանսիայի հավաքականի ավագ Ուգո Լյորիսը իր աջակցությունն է հայտնել 27-ամյա պաշտպանին։ 

«Առաջին հերթին Վարանը մեծ չեմպիոն է։ Նա հսկայական փորձ ունի, և դա վկայում է այն փաստը, որ նա արդեն 9 տարի է հանդես գալիս «Ռեալում»։  Նա մեր ընտրանու առաջատարներից է։ 

«Քանի որ մենք շատ ենք հանդիպումներ անցկացնում, Վարանի ներկայությունը հավաքականում մեծացնում է մեր խաղի որակը։ Միշտ էլ լինում եմ լավ և վատ հանդիպումներ, սակայն ես տեսնում եմ, որ նա բավականաչափ կենտրոնցած ու մոտիվացված է հավաքականին օգնելու համար». ասել է Լյորիսը։

Օրերս Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը նույնպես աջակցել էր Վարանին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված