Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Նաչո Ֆերնանդեսը մոտ է եղել Ա Սերիա տեղափոխվելուն։ AS պարբերականի փոխանցմամբ, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եղել «Ռոման», «Նապոլին» և «Միլանը»։
Նաչոյի գործակալ Խուանմա Լոպեսը հաստատել է, որ ֆուտբոլիստը շատ մոտ է եղել Մադրիդի «Ռեալը» լքելուն։
«Մենք մի քանի տարբերակ ունեինք Ա Սերիայից, սակայն վերջին պահին Կարվախալի վնասվածքը փոխեց բոլոր ծրագրերը». ասել է Լոպեսը։
Կարվախալը վնասվածք էր ստացել հոկտեմբերի սկզբին և միայն օրերս է մարզվել հիմնական խմբի հետ։
Los Merengues, Realmadrid.am