• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կայսեդոն դիվանագիտական պատասխան է տվել «Ռեալ» տեղափոխության մասին հարցին

Հոդվածներ

Կայսեդոն դիվանագիտական պատասխան է տվել «Ռեալ» տեղափոխության մասին հարցին
04.04.2026
368 0

«Չելսիի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն պատասխանել է՝ պատկերացրե՞լ է իրեն երբևէ «Ռեալի» մարզաշապիկով։

«Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ կլինի հետո, չէ՞։ Այս պահին պայմանագիր ունեմ «Չելսիի» հետ։ Ճշմարտությունն այն է, որ չեմ մտածել այլ թիմերի կամ Լոնդոնը լքելու մասին, բայց, լսեք՝ ֆուտբոլում ոչինչ նախապես հայտնի չէ։ «Չելսին» մեծ ակումբ է։ Այնտեղ ինձ շատ օգնեցին տեղափոխությունից հետո, և ես ուզում եմ փոխհատուցել՝ յուրաքանչյուր խաղում ցույց տալով իմ երախտագիտությունն այնքան ժամանակ, որքան կխաղամ այստեղ»,- Կայսեդոյի խոսքերն է փոխանցում AS-ը։

Կայսեդոն լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին 120 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա տրանսֆերը դարձել է ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեքներից մեկը։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված