• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Չուամենին խնդրել է «Մոնակոյի» ղեկավարությանը ընդունել «Ռեալի» առաջարկը

Հոդվածներ

Չուամենին խնդրել է «Մոնակոյի» ղեկավարությանը ընդունել «Ռեալի» առաջարկը
07.06.2022
1834 0

Օրելիեն Չուամենին ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»։ 

Marca-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստը անձամբ է խնդրել «Մոնակոյի» ղեկավարությանը ընդունել «Ռեալի» առաջարկը, չնայած այն ամենին, որ «ՊՍԺ»-ն ավելի շահավետ առաջարկ է կատարել։ Եթե «Սերուցքայինները» 80 մլն եվրո են ցանկանում վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի համար, ապա «ՊՍԺ»-ն պատրաստ է 100 մլն եվրո վճարել։ 

Այս իրավիճակում «Մոնակոն» դեռևս որոշում չի կայացրել։ 

Նշվում է, որ «Ռեալը» բանավոր համաձայնության է հասել Չուամենիի հետ և այժմ սպասում է միայն «Մոնակոյի» ղեկավարության պատասխանին։

2021/22 մրցաշրջանում Չուամենին «Մոնակոյի» կազմում մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված