Հայտնի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով նաև հանդիսանում է Մադրիդի «Ռեալի» հավատարիմ երկրպագու, մեկնաբանել է «Չելսիից» կրած պարտությունը և թիմում ստեղծված իրավիճակը։
«Այո՛, ես դիտել եմ այդ հանդիպումը։ Որպես հանդիսատես կարող եմ ասել, որ հպարտ եմ «Ռեալով»։ Իհարկե, պարտությունները երբեք էլ հաճելի չեն։
Մրցաշրջանի ընթացքում «Ռեալը» շատ դժվարությունների միջով է անցել, և դրանք շարունակվում են։ Անընդհատ վնասվածքները թույլ չէին տալիս թիմին հավաքել իր լավագույն մարզավիճակը, և այն, որ «Ռեալը» պայքարում էր մրցաշրջանի երկու ամենակարևոր տիտղոսների համար, արդեն իսկ գովեստի է արժանի։ Մենք հասանք մինչև ՉԼ-ի կիսաեզրափակիչ, իսկ Լա Լիգայում դեռ պայքարում ենք չեմպիոնության համար։
Իմ կարծիքով Զիդանը ծնվել է «Ռեալի» համար։ Նա հենց այն է, ինչ պետք է «Ռեալին»։ Բարդ է պահանջել ավելին, քանի որ մրցաշրջանի ընթացքում բոլորս ենք տեսել, թե ինչ դժվարությունների է հանդիպել թիմը։
Վստահ եմ, որ Զիդանը կլինի այն մարզիչը, ով կնախապատրաստի թիմին հաջորդ մրցաշրջանի համար». ասել է Նադալը։
Los Merengues, Realmadrid.am