Իսկոն շնորհավորել է Մարսելոյին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
Այսօր բրազիլացի պաշտպանը դարձավ 34 տարեկան, և Իսկոն հումորային տարբերակով է շնորհավորել նրան։
Իսպանացին ինստագրամյան իր էջում տեղադրել է մի լուսանկար, որտեղ գոլը տոնում է Մարսելոյի հետ և ավելացրել հետևյալ տողերը.
«Շնորհավո՛ր, լեգե՛նդ։ Բարդ էր գտնել այնպիսի լուսանկար, որտեղ մենք խաղում ենք»: