«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է փոխել ակումբային գրանցումը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ինչպես հաղորդում է AS-ը, «սերուցքայինները» պատրաստ են առաջարկներ լսել ֆրանսիացու տրանսֆերի վերաբերյալ, եթե վերջինս չհամաձայնվի երկարաձգել պայմանագրի ժամկետը: Հիշեցնենք, որ այն ավարտվում է 2022 թվականի հունիսին:
Շշուկներ կան, որ 27-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ընթացիկ մրցաշրջանում Վարանն անցկացրել է 31 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am