2014 թվականին Թոնի Կրոսը կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ֆուտբոլիստը խոսել է ձախողված տրանսֆերի մասին։
«Ես նախապես գիտեի, որ «Յունայթեդը» ցանկանում է ինձ տեսնել իր կազմում և Մոյեսը դա հաստատել էր։ Այդ ժամանակ ես հիանալի երեկո անցկացրի հաճելի մարդկանց հետ։ Մենք բավական երկար խոսեցինք «Մանչեսթեր Յունայթեդի» ծրագրերի մասին և ամեն ինչ համոզիչ էր թվում։
Բացի դա մենք բավական երկար զրույց ենք ունեցել ընտանիքի և ընտանեկան կյանքի մասին։ Խոսել ենք Մոյեսի ընտանիքի մասին, և թե ինչպես ենք մենք պատկերացնում ընտանեկան կյանքը։
Արդյունքը եղավ այն, որ մենք բանավոր համաձայնության հասանք և վերջին քայլը մնում էր անել Մանչեսթերում։ Այդ ժամանակ տեղափոխությունը մեզ համար դժվարություն չէր լինելու։ Ես ընդամենը մեկ երեխա ունեի, ով 7 ամսեկան էր։ Ամեն բան կարող էր ստացվել։
Այո՛, ես մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, բայց արդյունքում ամեն ինչ ձախողվեց։
Միակ բանը, որ կարող եմ հիմա հստակ նշել, այն է, որ «Յունայթեդ» տեղափոխվելու դեպքում ես չէի նվաճի ՉԼ-ի երեք գավաթները». նշել է Կրոսը։
Los Merengues, Realmadrid.am