«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին կարծում է, որ Կարիմ Բենզեման պետք է ստանա ոսկե գնդակը։
«Անչելոտին թիմին անհրաժեշտ հանգստություն բերեց։ Մի քանի խաղերում, որտեղ «Ռեալը» այնքան էլ լավ տեսք չուներ, փրկեց Կուրտուան։ Ինչ վերաբերում է Բենզեմային, ապա նա աշխարհի լավագույն հարձակվողն է և ոսկե գնդակի հնարավոր դափնեկիրը։ Չես կարող հաղթել առաջնությունում առանց թիմային աշխատանքի։
Անկեղծ ասած ես չէի սպասում, որ Կարիմը կարող է այսքան գոլ խփել մրցաշրջանի ընթացքում։ Ինչ որ պահ նա միջին մակարդակից անցում կատարեց բարձր մակարդակի։ Ռոնալդուի հեռանալուց հետո «Ռեալին» գոլեր էին անհրաժեշտ և Բենզեման այդ պարտականությունը վերցրեց իր վրա». նշել է Գուտին։
Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման անցկացրած 42 խաղերում դարձել է 42 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am