Այս հանգստյան օրերին «Ռեալին» հերթական անչափ բարդ հանդիպումն է սպասվում։ Զինեդին Զիդանի սաները ուժերն են չափելու Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, որը ներկա պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը և մեկ խաղ ավելի քիչ է անցկացրել, քան «Ռեալը»։
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» արդեն մեկ անգամ առավելության հասել է Սիմեոնեի թիմի նկատմամբ՝ հաղթելով սեփական հարկի տակ 2-0 հաշվով։
Մյուս կողմից «Բարսելոնան» ուժերն է չափելու «Օսասունայի» հետ, և նրանք քաջ գիտակցում են, որ մադրիդյան դերբիում թիմերից առնվազն մեկը միավորներ է կորցնելու։
«Ռեալը» Լա Լիգայի վերջին խաղում միավորներ կորցրեց՝ չկարողանալով հաղթանակի հասնել «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ։
Սա նշանակում է, որ մադրիդյան դերբին անչափ որոշիչ է լինելու «Ռեալի» համար։
Los Merengues, Realmadrid.am