Կարլո Անչելոտին «Չելսիի» դեմ խաղից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Կարիմ Բենզեման խաղից առաջ չի կարողացել գտնել իր անցաթուղթը։
Անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել ֆրանսիացուն մտնել մարզադաշտ։
«Խաղից առաջ Կարիմը ոչ մի կերպ չէր կարողանում գտնել իր անցաթուղթը, որպեսզի մտներ մարզադաշտ։ Ես ասացի նրան, որ առանց դրա նա չի կարող մասնակցել խաղին, ուստի պետք է շտապի։ Ի ուրախություն մեզ, նա գտավ այն». նշել է Անչելոտին։
Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Չելսիի» դեմ խաղում։
Los Merengues, Realmadrid.am