«Մանչեսթեր Յունայթեդի» ինսայդեր Յեն Մաքգարին խոսել է Ռաֆայել Վարանի հնարավոր տրանսֆերի մասին։
«Ռաֆայել Վարանը այն ֆուտբոլիստներից է, ով հաղթել է կարելի է ասել ամեն ինչ։ Ներկայիս տրանսֆերային շուկայում բարձրակարգ պաշտպանների պահանջարկը բավական մեծ է, սակայն եթե հաշվի ենք առնում այն, որ նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է հաջորդ տարի, ապա 50 մլն եվրոն բավական լրջամիտ գումար է։
Որքանով, որ ինձ է հայտնի, «Յունայթեդը» պատրաստ է 50 մլն եվրո առաջարկել Վարանի համար, իսկ «Ռեալում» չեն ցանկանում, որ հաջորդ տարի նա հեռանա ազատ գործակալի կարգավիճակով». նշել է Մաքգարին։
Հիշեցնենք, որ Վարանը արդեն մերժել է «Ռեալի»՝ նոր պայմանագրի հարցում կատարած երկու առաջարկները։
Los Merengues, Realmadrid.am