«Չելսիի» ավագ Սեզար Ասպիլիկուետան կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել։ Այդպիսով իսպանացի ֆուտբոլիստը կարող է բաց թողնել «Ռեալի» դեմ կայանալիք պատասխան հանդիպումը։
Ասպիլիկուետան չի մասնակցել երեկ կայացած «Սաութհեմփթոնի» դեմ խաղին ևս։
Հիշեցնենք, որ «Ռեալը» «Չելսիի» դեմ դիմակայության առաջին խաղում մրցակցի հարկի տակ հաղթանակի է հասել 1-3 հաշվով։
Պատասխան հանդիպումը կայանալու է երեքշաբթի օրը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Los Merengues, Realmadrid.am