«Ռեալ» - «ՊՍԺ» հանդիպման գլխավոր հերոսները երկու թիմերի ֆրանսիացի հարձակվողներն էին՝ Բենզեման և Մբապեն։ Երկու ֆուտբոլիստներն էլ գոլի հեղինակ դարձան, սակայն Բենզեման ողջ ուշադրությունը իր վրա գրավեց՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ, որը օգնեց «Ռեալին» դուրս գալ հաջորդ փուլ։
Բոլորին քաջ հայտնի է, որ Բենզեման և Մբապեն շատ ջերմ հարաբերություններ ունեն։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են այս ֆուտբոլիստները խաղի ընդմիջման ժամանակ փոխանակվել մարզաշապիկներով։
Ֆուտբոլիստները դրա մասին պայմանավորվել էին նախքան խաղի մեկնարկը։
Los Merengues, Realmadrid.am