Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ջուդ Բելինգեմը գալիք մրցաշրջանում կնահանջի կիսապաշտպանություն՝ տեղը զիջելով Կիլիան Մբապեին:
Այս մասին հաղորդում է Արանչո Ռոդրիգեսը:
Անգլիացին «Արքայական ակումբում» իր առաջին մրցաշրջանում հիմնականում գործում էր հարձակման գծում ու փայլուն արդյունավետություն գրանցեց՝ 41 խաղում խփելով 23 գոլ ու կատարելով 12 ասիստ:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն հայտարարել էր ՊՍԺ-ից հեռանալու մասին ու շուտով կմիանա «Ռեալին»:
Fanat, Realmadrid.am
Միացի’ր Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի մեգադիտմանը` ՄԵԾ ԷԿՐԱՆՈՎ