Լուկա Մոդրիչը դեռևս նոր պայմանագիր չի կնքել «Ռեալի» հետ։
Marca-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստը բանավոր համաձայնություն է ձեռք բերել ակումբի հետ, սակայն նոր պայմանագիրը դեռևս կնքված չէ։ Եվրոպայի մի շարք թոփ ակումբներ հետևում են իրավիճակին։
«Ռեալում» հասկանում են, թե որքան կարևոր դեր ունի Մոդրիչը, և ամենայն հավանականությմաբ կողմերը նոր պայմանագիր կկնքեն։
Ֆուտբոլիստը ցանկություն ունի մնալ «Արքայական» ակումբում։
Հիշեցնենք, որ նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է գալիք ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում Լուկան մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղիանկ:
Los Merengues, Realmadrid.am