Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ» - ՊՍԺ խաղից հետո
10.03.2022
4613 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի շրջանակում «Ռեալը» 3-1 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին ու քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց։

1. ՊՍԺ-ի դեմ խաղում Բենզեման «Ռեալի» կազմում խփեց իր 307-րդ, 308-րդ ու 309-րդ գոլերը։ Այս ցուցանիշով նա շրջանցեց Դի Ստեֆանոյին, որի ակտիվում 308 գոլ կա գրանցված։ Ավելի շատ գոլ միայն Ռաուլն (323) ու Ռոնալդուն են հեղինակել (450/451):

2. Բենզեման հեթ-տրիկի հեղինակ դարձավ 34 տարեկան, 80 օրական հասակում։ Նա դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ հեթ-տրիկի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը։

3. Բենզեմայի երկրորդ ու երրորդ գոլերի միջև ընդամենը 106 վայրկյան է անցել։

4. Բենզեման իր 500-րդ հանդիպումն է անցկացրել «Ռեալի» կազմում՝ լինելով մեկնարկային կազմում։ Նա ակումբի երկրորդ լեգեոներն է, որը նման ցուցանիշ է գրանցում։ Ավելի շատ հանդիպումներ միայն Ռոբերտո Կառլոսն է անցկացրել՝ 524։

5. Բենզեման իր երկրորդ հեթ-տրիկը գրանցել Չեմպիոնների լիգայում։ Վերջին անգամ նա դա արել էր «Լիոնի» կազմում՝ 2007 թվականին։

6. Մոդրիչը ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրած 31 խաղում 9 արդյունավետ գործողության է մասնակցել (3 գոլ ու 6 գոլային փոխանցում):