-ին«ՊՍԺ»-ի դեմ կայանալիք պատասխան խաղից առաջ «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը խոսել է իր ֆիզիկական վիճակի մասին։
«Սա թեթև վնասվածք է, բայց ես հստակ չեմ կարող ասել՝ կկարողանա՞մ մասնակցել «ՊՍԺ»-ի դեմ խաղին, թե ոչ։
Սա ծանրաբեռնվածության արդյունք չէ, քանի որ վերջին շրջանում խաղերի արանքում մենք բավական շատ ժամանակ ենք ունեցել հանգստանալու։ Սա ուղղակի անհաջողություն է». նշել է Կրոսը։
Հիշեցնենք, որ Կարլո Անչելոտին նշել է, որ Կրոսի վնասվածքը լուրջ չէ և միգուցե նա կարողանա մասնակցել «ՊՍԺ»-ի դեմ խաղին, սակայն մի շարք աղբյուրների պնդմամբ, գերմանացու մասնակցությունը այդ խաղին մեծ հարցականի տակ է։
«Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «ՊՍԺ»-ին մարտի 9-ին։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում ֆրանսիական ակումբը առավելության էր հասել 1-0 հաշվով։
Los Merengues, Realmadrid.am