Մբապեի իմիջային իրավունքները՝ կարևորագույն հարց բանակցություններ վարելիս
Հոդվածներ
Մբապեի իմիջային իրավունքները՝ կարևորագույն հարց բանակցություններ վարելիս
04.03.2022
2217
0
«Ռեալը» դրական է տրամադրված Մբապեին թիմ հրավիրելու հարցում, բայց կա մի հարց, որը լուծման կարիք ունի և դա կարևորագույններից է կողմերի համար՝ բանակցություններ վարելիս։ Խոսքը ֆրանսիացի հարձակվողի իմիջային իրավունքների մասին է։
«Ռեալում» կա օրենք, ըստ որի ակումբն այդ իրավունքը ֆուտբոլիստի հետ կիսում է 50/50-ով, չնայած Ռոնալդուի հետ բանակցությունների ժամանակ այդ կետն ակտիվորեն քննարկվել է բանակցությունների ժամանակ։
Եթե «սերուցքայիններն» այս հարցում փոքր զիջման գնան, ապա 23-ամյա ֆուտբոլիստը ինչ-որ չափով կկարողանա կոմպենսացնել ՊՍԺ-ի առաջարկած այն գումարը, որը ֆրանսիացին մերժել է՝ հավանական տրանսֆերն իրականություն դարձնելու համար։
Հենց այս կետն է Մբապեի մայրը ցանկանում ներառել ֆուտբոլիստի նոր պայմանագրում։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով Մբապեի հայտնիությունը, ակումբն անգամ ավելի քիչ տոկոսով կարող է ահռելի միջոցներ վաստակել ֆուտբոլիստի իմիջի օգնությամբ։