Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը ասել է, որ Իսպանիայի հավաքականում իր խաղընկեր Ռոդրիին խորհուրդ է տալիս տեղափոխվել «Արքայական ակումբ»:
«Ամեն օր Ռոդրիին ասում եմ, որ պայմանագիր կնքի «Ռեալի» հետ: Անդադար ասում եմ, որ պետք է հեռանա Մանչեսթերից, քանի որ այնտեղ արև չկա: Նա պատասխանում է, որ պայմանագիր ունի: Կարծում եմ՝ Ռոդրին իդեալական համալրում կլիներ մեզ համար»,- իսպանացու խոսքը փոխանցում է COPE-ն:
Հիշեցնենք, որ Ռոդրին պաշտպանում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գույները:
Fanat, Realmadrid.am