Իսպանական MARCA պարբերականի փոխանցմամբ, Մարտին Էդեգորը հուսով է, որ կհայտնվի թիմի հայտացուցակում «Վալենսիայի» դեմ խաղի համար։
Այսօր նորվեգացի ֆուտբոլիստը լիարժեք մարզում է անցկացրել և կարծես թե պատրաստ է խաղադաշտ վերադառնալ։
Վնասվածք ստանալուց մեկ-երկու օր անց լրատվամիջոցները հայտնում էին, որ Էդեգորը կկարողանա շարք վերադառնալ միայն հավաքականների խաղերից հետո։ Սակայն կարծես թե նա բավական արագ է վերականգնվել և կարող է մասնակցել «Ռեալի» առաջիկա խաղին։
Los Merengues, Realmadrid.am