Տիբո Կուրտուան, ով լավագույնն էր մադրիդյան դերբիում, խաղից հետո կիսվել է իր տպավորություններով։
«Նման խաղերը պատճառն են այն բանի, թե ինչու եմ դարձել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ես վայելում էի լեփ-լեցուն «Բեռնաբեուն»։ Հուսով եմ, որ շուտով վերանորոգման աշխատանքները կավարտվեն։
Այնպիսի մթնոլորտ էր, որ փշաքաղվել կարելի էր։ Կշարունակենք ուրախացնել մեր երկրպագուներին, և հուսով եմ, որ մայիսի վերջում նրանք տիտղոսներ կտեսնեն». նշել է Կուրտուան։
Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում բելգիացի դարպասապահը 6 հարված հետ մղեց և կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը։
Los Merengues, Realmadrid.am