Մադրիդի «Ռեալում» վստահ են, որ կկարողանան իրականացնել և՛ Մբապեի, և՛ Հոլանդի տրանսֆերները։
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում «Սերուցքայինները» ուսումնասիրել են իրենց ֆինանսական իրավիճակը։ Marca-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբում եկել են այն եզրակացության, որ ի վիճակի են ամռանը իրականացնել այդ երկու տրանսֆերները։
Մադրիդյան ակումբը ցանկություն ունի այդ տրանֆերների միջոցոց հավելյալ ճնշում գործադրել մրցակիցների վրա։
«Ռեալը» պետք է տարեկան մոտ 100 մլն եվրո ծախսի Հոլանդի և Մբապեի աշխատավարձերի վրա, բայց ակումբում լավատեսորեն են տրամադրված։
Los Merengues, Realmadrid.am