Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը իր կարծիքն է հայտնել Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ։
«Ես որևէ տեղեկություն չունեմ Մբապեի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։ Բայց բոլորն էլ գիտեն, որ շատ ու շատ դեպքեր են եղել, երբ ֆուտբոլիստները հրաժարվել են երկարաձգել իրենց գործող պայմանագրերի ժամկետը և տեղափոխվել են այլ ակումբներ։
Մբապեի տեղափոխությունը ուրախություն կլինի և դա լավագույնն է, ինչ կարող է տեղի ունենալ Լա Լիգայի համար». նշել է Տեբասը։
Los Merengues, Realmadrid.am