Հոդվածներ

Իսկո. ««Ռեալում ինձ զոհ էի զգում, սակայն նման բան չկար»
24.01.2024
1947 0

«Բետիսի» կիսապաշտպան Իսկոն, որը դուբլ էր ձևակերպել «Բարսելոնայի» դարպասը, խաղից (2-4) հետո վերհիշել է Մադրիդի «Ռեալում» անցկացրած ժամանակահատվածը:

«Այդ ընթացքում ես չարացած էի ու կարծում էի՝ մեղավոր են բոլորը, սակայն ժամանակը հնարավորություն է տալիս մտածել: Հիմա հասկանում եմ՝ կային բաներ, որոնք կարող էի այլ կերպ անել, ավելի մեծ ջանքեր գործադրել, պայքարել հիմնական կազմում տեղիս համար: Կարծում եմ՝ կամքի ուժս չբավականացրեց, որ փոխեմ իրավիճակը: Ինձ զոհ էի զգում, սակայն իրականում նման բան չկար»,- ասել է իսպանացին միքս գոտում:

Հիշեցնենք, որ Իսկոն ընթացիկ մրցաշրջանում անդալուզյան թիմի կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 6 գոլի և 5 ասիստի հեղինակ:

Fanat, Realmadrid.am