«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը որոշել է չհեռանալ անգլիական ակումբից:
Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:
Հիշեցնենք, որ անգլիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալը»: «Սերուցքայինները» մտադիր էին 2025-ին նրան հրավիրել ազատ գործակալի կարգավիճակով:
Նշվում է, որ «Լիվերպուլը» նոր պայմանագիր է պատրաստում Ալեքսանդր-Առնոլդի համար:
Fanat, Realmadrid.am