«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ իր թիմն ունակ է շտկել դրությունը ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղում:
«Պետք է պատասխան հանդիպում անցկացնենք՝ չանհանգստանալով արտագնա գոլի օրենքի մասին: Դա, վերջնական արդյունքում, կարող է օգնել մեզ: ՊՍԺ-ն փոքրիկ առավելություն ունի, սակայն, հույս ունեմ, այն վճռական չի լինի «Բերնաբեուի» խաղից հետո»,- եզրափակել է իտալացի մարզիչը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարվտվել էր փարիզյան ակումբի հաղթանակով:
Պատասխան խաղը կայանալու է մարտի 9-ին՝ երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am