«Ռեալը» «Վալդեբեբասում» սկսել է նախապատրաստվել Լա լիգայի 9-րդ տուրում կայանալիք «Վալենսիայի» դեմ խաղին:
Ֆուտբոլիստները մկանային վարծություններ են կատարել, աշխատել գնդակով, որից հետո մարզել են դարպասին հարվածները:
Էդեն Ազարը մարզվել է ընդհանուր խմբում: Հիշեցնենք, որ «Ինտերի» դեմ խաղում բելգիացին հարված էր ստացել, սակայն Զինեդին Զիդանը հայտնել էր, որ, բարեբախտաբար, Ազարի՝ վնասվածք ունեցող ոտքի հետ ամեն ինչ կարգին է:
«Վալենսիա» - «Ռեալ» խաղը կայանալու է նոյեմեբերի 8-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am