• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» վերջին մարզումն անցկացրեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ (ֆոտոշարք)

Հոդվածներ

«Ռեալը» վերջին մարզումն անցկացրեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ (ֆոտոշարք)
18.02.2025
478 0

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի անցումային փուլի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» կընդունի «Մանչեսթեր Սիթիին» (առաջին խաղն ավարտվել է «Արքայական ակումբի»՝ 3–2 հաշվով հաղթանակով):

Թիմը «Ռեալ Մադրիդ Սիթիում» վերջին մարզումն անցկացրեց։ Անչելոտիի ֆուտբոլիստները մարզումը սկսեցին հոդային տաքացմամբ և ռոնդո վարժություններով։ Այնուհետև կատարեցին գնդակի վերահսկման, հարձակման մեկնարկի և պրեսինգի վարժություններ, փոքր դաշտում անցկացրին մի քանի խաղեր և ավարտեցին մարզումը դարպասին հարվածներով։

Լուկաս Վասկեսը մարզման որոշ հատված անցկացրեց ընդհանուր խմբի հետ։














Ամենակարդացված