Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռոբերտո Կարլոսը ինստագրամյան իր էջում նշել է, թե ով է իր կարծիքով արժանի ոսկե գնդակին։
«Եթե նույնիսկ նա հանդես գար մեկ այլ ակումբի կազմում, միևնույն է, ոսկե գնդակի իմ թեկնածուն Կարիմ Բենզեման է՝ լավագուններից լավագույնը». նշել է Կարլոսը։
Հիշեցնենք, որ Բենզեման ընդգրկվել է ոսկե գնդակի համար պայքարով 30 ֆուտբոլիստների ցանկում։
L'Equipe-ի փոխանցմամբ, Ռոբերտ Լևանդովսկիի և Լեո Մեսիի հետ միասին Բենզեման կընդգրկվի լավագույն եռյակում։
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 10 խաղերում Բենզեման դարձել է 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Օրերս նա դարձավ նաև Ազգերի լիգայի հաղթող՝ գոլի հեղինակ դառնալով եզրափակչում։
Los Merengues, Realmadrid.am